Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տնից գողության դեպքի առթիվ։
Երեկ լրագրողները զարմացած էին` էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ, կառավարության նիստից հետո, առաջին անգամ ոտքի վրա պատասխանեց լրագրողների հարցերին և հետաքրքիր բացահայտում արեց.
Կառավարության երեկվա նիստը երկար չտևեց, քննարկվեց ընդամենը 20 հարց։ Ըստ ամենայնի, դա ոչ թե խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, այլ տարեվերջին իրար հաջորդած նիստերով, որոնց ընթացքում քննարկվեցին հարյուրից ավելի հարցեր։
Թեև ընդդիմությունը չընդունեց հանրաքվեի արդյունքները, անգամ որոշեց դիմել ՍԴ, իսկ իշխանությունն էլ կեղծիքների ապացույցներ էր անընդհատ պահանջում, այդուհանդերձ, հանրաքվեից ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը «դաս» չքաղեցին:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...